Երուսաղեմում սինագոգի վրա հարձակման հետևանքով 4 մարդ է մահացել
Երուսաղեմի արևմտյան Խար Նոֆ թաղամասում գտնվող սինագոգի վրա հարձակման հետևանքով 4 մարդ է մահացել, այս մասին հայտնել են Իսրայելի ոստիկանությունից, գրում է TASS գործակալությունը։
Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվող երկու անձինք միանգամից վնասազերծվել են իրավապահների կողմից։
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ ևս 8 հոգի վնասվածք է ստացել, որոնցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։
Ավելի վաղ հաղորդվել է, որ երկու պաղեստինցի ներս են մտել սինագոգ և հարձակվել աղոթողների վրա։ Հարձակման ժամանակ նրանք օգտագործել են դանակ, կացին և ատրճանակ։










