System of A Down խումբն ապրիլին համերգ կտա Մոսկվայում
Ամերիկյան System of A Down ռոք խումբը 2015թ. գարնանը կժամանի Մոսկվա։ Խումբը ելույթ կունենա «Օլիմպիական» մարզահամերգային համալիրում ապրիլի 20-ին։ Այդ մասին նշվում է խմբի կայքում։ Համերգի կազմակերպիչն է «Мельница» գործակալությունը, փոխանցում է Лента-ն։
Տոմսերի վաճաքը կսկսվի նոյեմբերի 18-ից։ Մոսկովյան համերգը կլինի խմբի միակ ելույթը Ռուսաստանում հաջորդ տարի։
Խմբի առաջնորդ Սերժ Թանկյանը մշտապես ուրախացնում է իր երկրպագուներին նոր անհատական և համատեղ ծրագրերով։ Թանկյանը հայտնի է նաև սիմֆոնիկ նվագախմբի հետ իր ելույթներով։
Խմբի մյուս երաժիշտները նրանից հետ չեն մնում։ Կիթառահար Դարոն Մալաքյանը և թմբկահար Ջոն Դոլմայանը կազմակերպել են համատեղ նախագիծ՝ Scars on Broadway։ Մինչդեռ System of A Down խմբի կազմում երաժիշտները չեն ունեցել նոր ալբոմ 2005-ից ի վեր։










