Հնագետները յուրահատուկ նմուշներ են հայտնաբերել թուրք-սիրիական սահմանին

16:12 • 18.11.14

Թուրքիայի Քարքամըշ քաղաքում, որը գտնվում է Սիրիայում ռազմական գործողությունների շրջանին մոտ, հնագետները պեղումների ժամանակ հայտնաբերել են հնագույն խորաքանդակներով սալիկներ և խճանկարային հատակ, հայտնում է РИА Новости-ն։

 

Մի խումբ իտալացի և թուրք հնագետներ պեղումներ են անցկացնում Սիրիային շատ մոտ տարածքում, որը վերահսկվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից։

 

Բոլոնիայի համալսարանից Մերձավոր Արևելքի հնագույն արվեստի պատմության և հնագիտության պրոֆեսոր, հնագետների խմբի ղեկավար Նիկոլո Մարկետին նշել է, որ վերջին ամիսների ընթացքում պեղումների ժամանակ հայտնաբերվել են յուրահատուկ նմուշներ՝ կրաքարից և բազալտից խորաքանդակներով սալիկներ, որոնք պատկանում են մ.թ.ա. 10-րդ դարին, ինչպես նաև մ.թ.ա. 8-րդ դարում ղեկավարած ասորական թագավոր Սարգոն 2-րդի ժամանակաշրջանի խճանկարային հատակ։

 

«Մենք աշխատում ենք ընդամենը 20 կմ հեռավորության վրա այն տարածքից, որը ղեկավարվում է ԻՊ-ի կողմից, սակայն խնդիրներ չունենք անվտանգության հետ։ Պեղումների շրջանը շատ լավ պաշտպանված է»,- պատմել է Մարկետին՝ նշելով, որ գիտնականները մտադիր են պեղումների վայրը զբոսաշրջիկների համար բացել հաջորդ տարի։
 

Հնագետները յուրահատուկ նմուշներ են հայտնաբերել թուրք-սիրիական սահմանին