SanDisk-ը թողարկել է USB կրիչներ iPhone-ի համար

16:24 • 18.11.14

SanDisk ընկերությունը սկսել է USB կրիչների վաճառքը, որոնք համատեղելի են iPhone-ների հետ, գրում է hitech.vesti.ru-ն։

 

Նորույթը կոչվում է iXpand և միանգամից երկու մուտքի հնարավորություն ունի՝ Lightning՝ iPhone-ին միանալու համար և USB՝ համակարգիչ տվյալների մուտքագրման համար:

 

Հիշեցնենք, որ iOS օպերացիոն համակարգը, Android-ի և Windows Phone-ի համեմատ, չի ճանաչում արտաքին կրիչները, ինչպես, օրինակ, USB ֆլեշ- քարտերը կամ հիշողության քարտերը։

 

Այսպիսով՝ նորույթը հնարավորություն կտա սինխրոնիզացնել բջջայինի լուսանկարները, երաժշտությունը և այլ տվյալներ համակարգչի հետ։

 

Սարքը մեծ է թվում, քան այլ USB կրիչներ, և ավելի թանկ արժե՝ 60 դոլար 16 գիգաբայթի, 80 դոլար՝ 32 ԳԲ-ի և 120 դոլար՝ 64 ԳԲ-ի համար։

 

iXpand-ում կարելի է բեռնել և նվագարկել WMV, AVI, MKV, MP4 կամ MOV ձևաչափի ֆիլմեր։ Ապահովության համար ցանկացած տվյալ կարելի է պաշտպանել գաղտնաբառով։ Այն արդեն հայտնվել է վաճառքում։  

SanDisk-ը թողարկել է USB կրիչներ iPhone-ի համար