Անջելինա Ջոլին հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել դերասանի կարիերան

23:24 • 19.11.14

Ամերիկացի նշանավոր դերասանուհի Անջելինա Ջոլին հայտարարել է, որ «միանշանակ» դադարեցնելու է դերասանական կարիերան: Ինչպես հայտնում է Vanity Fair-ը՝ Ջոլին այս մասին խոսել է Du Jour հանդեսին տված հարցազրույցում: Նա, սակայն, ժամկետ չի նշել:

Ջոլին խոստովանել է, որ իրեն միշտ անհարմարավետ է զգացել դերասանուհու կարգավիճակում. դերասանի գործը երբեք իր սրտով չի եղել, իսկ տեսախցիկների առաջ գտնվելը երբեք էլ նրան դուր չի եկել:

Մեկ այլ հատվածում Ջոլին խոստովանել է նաև, որ չի հավատացել սեփական ուժերին՝ նաև որպես ռեժիսոր:

Օրերս կայացել է Ջոլիի երկրորդ ռեժիսորական աշխատանքի՝ «Աննկունը» ֆիլմի պրեմիերան:

Անջելինա Ջոլին հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել դերասանի կարիերան