Բոբ Մառլիի ընտանիքը մարիխուանայի բրենդ է ստեղծում
Երաժիշտ Բոբ Մառլիի բարեկամները հայտարարել են մարիխուանայի՝ աշխարհում առաջին միջազգային բրենդի՝ Marley Natural-ի ստեղծման մասին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդ ապրանքանիշի անվան տակ վաճառվելու է մարիխուանա, ինչպես նաև ուղեկից այլ ապրանքներ և մարիխուանայի յուղի հիման վրա կոսմետիկա: Այդ ապրանքները վաճառվելու են այն երկրներում և ԱՄՆ նահանգներում, որտեղ թույլատրված է մարիխուանայի վաճառքը:
Երաժշտի դուստր Սիդելա Մառլիի խոսքով՝ նրա հայրն ուրախ կլիներ, որ մարդիկ իմանան մարիխուանայի բուժիչ հատկությունները: Ինքը՝ Բոբ Մառլին, օգտագործել է մարիխուանա և այն համարել է ռաստաֆարական շարժման կարևոր մաս:
Մարիխուանայի վաճառքը և օգտագործումը թույլատրված է ամերիկյան Ալյասկա, Օրեգոն, Կոլորադո և Վաշինգտոն նահանգներում, ինչպես նաև՝ Կոլումբիայի շրջանում:










