Չինական առաջին էլեկտրաինքնաթիռը պատրաստվում է զանգվածային արտադրության (լուսանկարներ)
Սերիական արտադրության է պատրաստվում առաջին էլեկտրական ինքնաթիռը, որը գծագրվել և կառուցվել է Չինաստանում, գրում է 3dnews.ru-ն։
Ամեն տարի նախատեսվում է արտադրել մինչև 100 նման ինքնաթիռ։
Այն երկտեղանոց է և կրում է RX1E անվանումը։ Ինքնաթիռն ունակ է աշխատել մոտ 1.5 ժամ։ Առավելագույն արագությունը 160 կմ/ժ է։ Այն նախագծվել է Լյաոնինի գիտահետազոտական ինստիտուտի կողմից։
Մասնագետները հույս ունեն, որ կստանան որակի սերտիֆիկատ (Civil Aviation Administration of China, CAAC) մինչև 2014-ի ավարտը, ինչը թույլ կտա սկսել մեծածավալ արտադրությունն արդեն 2015-ի սկզբին։
Դրա արժեքը մոտավորապես 163.000 դոլար է (1 միլիոն յուան)։ Մեկ ժամ թռիչքի համար նախատեսված է 3.26 դոլար վճար։












