Գենետիկներն ապացուցել են ԴՆԹ հիման վրա պահվող դիետայի արդյունավետությունը

19:44 • 19.11.14

Որոշ մարդիկ դժվարանում են ավելորդ քաշից ազատվելու հարցում: Տորոնտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ ԴՆԹ հիման վրա պահվող դիետան կոգնի ցանկալի արդյունքի հասնել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Science World Report-ին:


Ուսումնասիրություններին 138 առողջ կամավոր է մասնակցել: Գիտնականները գնահատել են մասնակիցների կողմից օգտագործվող նատրիումի, կոֆեինի, վիտամին C-ի և շաքարի մակարդակը, այնուհետև մասնակիցներին պատահականության սկզբունքով փորձարարական և լրացուցիչ խմբերի բաժանել:


Փորձարարական խմբի մասնակիցները սննդակարգի վերաբերյալ իրենց ԴՆԹ-ի վրա հիմնված խորհրդատվություն են ստացել: Մասնագետները գնահատել են արդյունքները դիետայից 3 և 12 ամիս հետո: Նատրիումի մակարդակի նվազեցումը դրական ազդեցություն է ունեցել աղի օգտագործման հետ կապված գենի առկայությամբ առողջ մարդկանց վրա:


Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԴՆԹ-ի վրա հիմնված դիետիկ խորհուրդները կարող են շատ արդյունավետ լինել:
 

Գենետիկներն ապացուցել են ԴՆԹ հիման վրա պահվող դիետայի արդյունավետությունը