Բիլ Գեյթսի հիմնադրամը 5.7 մլն դոլար կհատկացնի Էբոլայի դեմ պատվաստանյութի մշակման համար
Բիլ և Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը մտադիր է 5.7 մլն դոլար հատկացնել Էբոլա համաճարակի դեմ պայքարի համար, հայտնում է rosbalt.ru-ն։
Հիմնադրամի անդամները պատրաստվում են համագործակցել մասնավոր հատվածի գործընկերների հետ, որպեսզի արագացնեն պատվաստանյութերի և դեղամիջոցների մշակումը, որոնք կարող են օգնել Էբոլա վիրուսի դեմ պայքարի հարցում։
Մեծավմասամբ աշխատանքները կտարվեն բուժման այնպիսի մեթոդի մշակման ուղղությամբ, որի համար կօգտագործվի վիրուսից բուժվածների արյան պլազման։










