Արաբ հայտնի երգչուհու զգեստը շոկ է առաջացրել արաբական աշխարհում. տեսանյութ
BBC-ն հայտնում է, որ լիբանանցի հայտնի աստղ Հայֆա Ուահբիի զգեստը շոկ է առաջացրել արաբական աշխարհում:
Հայտնի արաբ երգչուհին այդ զգեստով ելույթ էր ունեցել «Աստղերի ակադեմիա» մրցույթում, որը արևմտյան «տաղանդների շոուի» համարժեքն է:
Ուահբին բեմ է դուրս եկել սև, մարմինը կիպ գրկող ու թափանցիկ զգեստով:Ելույթը դիտել է ավելի քան երկու միլիոն մարդ:
Աղբյուրը նկատում է, որ աստղի զգեստը արաբական սոցցանցային տիրույթներում քննադատում են հիմնականում Եգիպտոսի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի օգտատերերը:
Ինքը՝ երգչուհին, ստիպված է եղել արդարանալ, հրապարակել նույն զգեստի մոդելի լուսանկարը և ասել, որ թափանցիկության պատճառը բեմի լույսերն են եղել:













