Հիտլերի «անճաշակ» ջրաներկով աշխատանքը շատ թանկ կվաճառվի աճուրդում. լուսանկար

23:32 • 19.11.14

Հիտլերի ջրաներկով աշխատանքը վաճառքի է հանվել աճուրդում: The Independent-ի փոխանցմամբ՝ մասնագետները աշխատանքի համար հնարավոր գին են սահմանում 60,000 ԱՄՆ դոլարը՝ հաշվի առնելով հետաքրքրությունը Հիտլերի գեղանկարչական գործերի հանդեպ, չնայած որոշ քննադատներ հենց այս գործը անճաշակություն են պիտակում:

Գերմանական Weidler Auction House-ը նախկինում Հիտլերի հինգ գեղանկարչական գործ է վաճառել՝ 6,000 - 100,000 ԱՄՆ դոլարով:

 

Հին շինություն պատկերող աշխատանքը Հիտլերը կատարել է 1914-ին՝ տակավին երիտասարդ տարիքում: Հայտնի է, որ երիտասարդ Հիտլերը փորձել է իր ապրուստը հոգալ նկարչությամբ. նա թողել է մոտ 2,000 գործ:

 

 

 

Embedded image permalink

Հիտլերի «անճաշակ» ջրաներկով աշխատանքը շատ թանկ կվաճառվի աճուրդում. լուսանկար