Հոնդուրասի գեղեցկության մրցույթի հաղթողին մահացած են գտել (տեսանյութ)
Հոնդուրասի գեղեցկության մրցույթի հաղթող 19-ամյա Մարիա Խոսե Ալվարադոյին և իր քրոջը՝ 23-ամյա Սոֆիա Տրինիդադին, մահացած են գտել, հայտնել են ոստիկանությունից, գրում է BBC News-ը։
Երկու երիտասարդ կանայք անհետ կորել էին անցած հինգշաբթի, նրանց վերջին անգամ տեսել էին Սանտա Բարբարա շրջանում երեկույթը լքելիս։
Ալվարադոն պետք է մասնակցեր Լոնդոնում կայանալիք «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթին։
Չորս հոգի, ներառյալ՝ Ալվարադոյի զուգընկերը, հարցաքննվել են նրա անհետ կորելու կապակցությամբ։
Երկու կանանց մարմինները գտել են Ագուագուա գետի մոտակայքում, ասել է քրեական հետախուզության ազգային գրասենյակի ղեկավար Լեոնարդո Օսորիոն։
Օսորիոն նաև նշել է, որ ունեն կասկածյալ, ում ձերբակալել են։ Նա նաև նշել է, որ ունեն անձը քողարկված և պաշտպանված վկա, ով արժեքավոր տեղեկություններ է հայտնել ոստիկանությանը։
Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական տվյալների՝ Հոնդուրասը մարդասպանության բարձր ցուցանիշներ ունի. տարեկան յուրաքանչյուր 100.000 մարդուց 90-ը սպանվում է։










