Արվեստագետը զարմանալի գերիրական նկարներ է ստեղծում (լուսանկարներ)
Ուրախ շունը, որ պատրաստ է վեր ցատկել և ձեզ համբուրել, թափված սուրճը և կոտրված ձվերը կարծես լուսանկարներ լինեն, բայց դրանք բոլորը նկարվել են ձեռքով, գրում է Daily Mail-ը:
Սինգապուրից Իվան Հու անունով նկարիչը վաստակում է լուսանկարներ հիշեցնող իր ռեալիստական նկարների միջոցով: 31-ամյա նկարչից պահանջվում է մինչև երեք օր աշխատանք տպավորիչ գործերն ավարտին հասցնելու համար, որոնք ներառում են կենդանիների դիմանկարներ և ամենօրյա առարկաների նատյուրմորտներ:
Իվանն իր նկարների համար օգտագործում է հիմնականում նուրբ պաստելային մատիտներ։





















