Սթիվ Ջոբսի մասին կենսագրական ֆիլմում կնկարահանվի նրա դուստրը
Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի մասին կենսագրական ֆիլմի ռեժիսոր Աարոն Սորկինը պատմել է որոշ մանրամասներ, որոնք հաստատում են ֆիլմի մասին նախնական տեղեկությունները, գրում է iphones.ru-ն։
«Լեոնարդո Դի Կապրիոն և Քրիստիան Բեյլը լքեցին Ջոբսի դերի թեկնածուների շարքերը։ Գիտեք, պարզապես այնտեղ սցենարը զբաղեցնում է 181 էջ, որոնցից 100-ը պատկանում են մի կերպարի։ Կենտրոնական դերասանի աշխատանքը չափազանց շատ է։ Այժմ դերին է ծանոթանում Մայքլ Ֆասբենդերը»,- նշել է ռեժիսորը։
Ինչպես նշվում էր նախկինում, ֆիլմը կենտրոնացած կլինի Mac, NeXT և iPod սարքավորումների շնորհանդեսից առաջ 30 րոպեների վրա։ Ռեժիսորը հայտնել է նաև, որ գլխավոր դերերից մեկը կկատարի Սթիվ Ջոբսի դուստրը՝ Լիզան։
Լիզա Բրենան Ջոբսը հրաժարվել է հարցազրույց տալ Ուոլթեր Այզեքսոնին գիրքը գրելու ժամանակ, սակայն Սորկինի հետ սցենարի վրա բավականին արդյունավետ աշխատել է։
Ռեժիսորը չի հայտնել ոչ նկարահանումների մեկնարկի ամսաթիվը, ոչ ֆիլմի թողարկման մոտավոր ժամկետները։










