Mazda-ն ներկայացրել է CX-3 կոմպակտ քրոսովերը (լուսանկարներ)

15:44 • 19.11.14

Ճապոնական Mazda ընկերությունը գաղտնազերծել է իր նոր CX-3 կոմպակտ քրոսովերը, գրում է autonews.ru-ն։

 

Ավտոմեքենան ներկայացվել է Լոս Անջելեսի ավտոշոուի բացումից ժամեր առաջ։ Նորույթը վաճառքի կհանվի հաջորդ տարվա գարնանը։

 

Ակնկալվում է, որ այն ավելի մատչելի գին կունենա, քան CX-5-ը։ Ավտոշուկայում նոր քրոսովերի մրցակիցները կլինեն Nissan Juke-ը, Opel Mokka-ն և Ford EcoSport-ը։

 

Մեքենան առաջարկվելու է շարժիչների երկու տարբերակով՝ 1.5 լիտրանոց SKYACTIV-G բենզինային, 1.5 լիտրանոց SKYACTIV-D դիզելային։

 

Mazda-ն ներկայացրել է CX-3 կոմպակտ քրոսովերը (լուսանկարներ)