ՆԱՍԱ-ի հրապարակած տեսանյութը պատկերում է ածխածնի երկօքսիդի տեղաշարժը մոլորակի վրա՝ մեկ տարվա ընթացքում
ՆԱՍԱ-ի նորագույն գերբարձր կետայնությամբ համակարգչային մոդելները պատկերել են ածխածնի երկօքսիդի ծխանման գոյացությունների պտույտը օդում՝ աշխարհի շուրջ, որն անտեսանելի է անզեն աչքով նկատելու համար:
Ինչպես գրում է Daily Mail-ը` արտացոլումը պատկերում է հետաքրքրաշարժ տեսարանը, թե ինչպես են մթնոլորտում կառուցվում գազային գոյացություններն ու «ճամփորդում» ողջ տարվա ընթացքում:
Տեսանյութում մեկ տարվա նկարահանված տեղեկությունները ամփոփված են 3 րոպեում և բացահայտում են համակենտրոնացումների սահուն հոսքը գարնանը և դրանց՝ գագաթնակետին հասնելը ձմեռային շրջանում:













