ԱՄՆ-ում Ջեյմս Կեգնիի «Օսկարն» աճուրդի է հանվել
ԱՄՆ-ում հոլիվուդյան դերասան Ջեյմս Կեգնիին (1899-1986) պատկանող «Օսկար» արձանիկը հանվել է աճուրդի, գրում է TASS գործակալությունը։
Այս մասին հայտնել են աճուրդի ներկայացուցիչները։ Արձանիկը կարելի է ձեռք բերել մինչև նոյեմբերի 20-ը։
1943-ին կինոարվեստի ամերիկյան ակադեմիան Կեգնիին ճանաչել է «Լավագույն դերակատար»՝ «Յանկի Դուդլ Դենդի» (Yankee Doodle Dandy,1942) մյուզիքլում աշխատանքի համար։
Աճուրդի կազմակերպիչները մտադիր են արձանիկի վաճառքից ստանալ 800.000 դոլարից ոչ պակաս։
Կեգնին հայտնի է իր «Սպիտակ տենդ», «Կեղտոտ դեմքերով հրեշտակները» և «Հասարակության թշնամին» ֆիլմերում խաղացած դերերով։










