«12 տարվա ստրկությունը» ֆիլմի հեղինակը ֆիլմ կնկարահանի ստալինյան մրցանակակիր Փոլ Ռոբսոնի մասին

13:26 • 19.11.14

Ռեժիսոր Սթիվ ՄքՔուինը պատմել է, որ մտադիր է ֆիլմ նկարահանել սևամորթ դերասան և իրավապաշտպան Փոլ Ռոբսոնի մասին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

 

Այս տարի «12 տարվա ստրկությունը» ֆիլմի համար «Օսկար» ստացած ՄքՔուինի խոսքով՝ դա իր համար երազանքի նախագիծ է:

 

Իր պլաններով ՄքՔուինը կիսվել է Նյու Յորքում Hidden Heroes մրցանակների հանձնման արարողության ժամանակ: Մրցանակը հանձնում է Էնդրյու Գուդմենի հիմնադրամը, որն անվանակոչվել է 1964 թվականին Միսիսիպիում Կու-Կլուքս-Կլանի կողմից սպանված երեք սևամորթ ակտիվիստներից մեկի պատվին:

 

Փոլ Լերոյ Ռոբսոնն ամերիկացի երգիչ է, դերասան, իրավապաշտպան, 1952 թվականին «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» ստալինյան միջազգային մրցանակի մրցանակակիր:

«12 տարվա ստրկությունը» ֆիլմի հեղինակը ֆիլմ կնկարահանի ստալինյան մրցանակակիր Փոլ Ռոբսոնի մասին