Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չպետք է կրկին վերապրեն սառը պատերազմի փորձը. Շահնազարով

14:13 • 19.11.14

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չպետք է կրկին վերապրեն սառը պատերազմի փորձը, ասել է ՌԴ կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Ես չէի ցանկանա, որ մենք կրկին թույլ տանք այդ մեծ սխալը։ Ես ապրել եմ սառը պատերազմի տարիներին, հավատացե՛ք ինձ, դա այնքան էլ լավ փորձ չէ»,- ասել է Շահնազարովը Վաշինգտոնում ՌԴ դեսպանատանը հանդիպման ժամանակ։

 

«Այժմ, երբ մենք գրեթե կանգնած ենք նոր սառը պատերազմի շեմին, ես հույս ունեմ, որ նման հանդիպումները կօգնեն մեզ հասկանալ միմյանց և կրկին թույլ չտալ այդ մեծ սխալը»,- նշել է կինոռեժիսորը։

 

Շահնազարովը երեկոյի հյուրերին ներկայացրել է իր 1991թ. «Цареубийца» ֆիլմը, որը եզրափակում է Առաջին համաշխարհային պատերազմի և Ռոմանովների տոհմի ժամանակաշրջանի մասին ֆիլմերի շարքը։
 

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չպետք է կրկին վերապրեն սառը պատերազմի փորձը. Շահնազարով