Սփիլբերգի նոր ֆիլմի համար Վրոցլավում Բեռլինյան պատ է «կառուցվել»

10:45 • 19.11.14

Ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը «Շինդլերի ցուցակը» ֆիլմի նկարահանումներից 20 տարի անց վերադարձել է Լեհաստան՝ իր նոր ֆիլմի աշխատանքների համար։

 

«St. James Place» աշխատանքային անվանումով ֆիլմում գլխավոր դերը կկատարի Թոմ Հենքսը։ Ապագա ֆիլմի առաջին տեսարաններն արդեն նկարահանվել են, գրում է Deutsche Welle-ն։

 

Նկարահանման աշխատանքների ընթացքում Վրոցլավում փակվել են փողոցները, փոփոխվել են հասարակական տրանսպորտի երթուղիները և Բեռլինյան պատ «կառուցվել»։ Ֆիլմի սցենարի հեղինակները Քոեն եղբայրներն են։

 

Իրական Glienicker կամուրջը, որը միավորում է բեռլինյան Վանզեե թաղամասը Պոտսդամ քաղաքի հետ, համաշխարհային ճանաչում է ձեռք բերել շնորհիվ այն բանի, որ առնվազն 4 անգամ այստեղ կայացել է լրտեսության համար դատվածների փոխանակություն խորհրդային և ամերիկյան հատուկ ծառայությունների միջև։ Այդ պատճառով էլ կամուրջն անվանել են «լրտեսական»։

 

Սփիլբերգի նոր ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015թ. ապրիլին։
 

Սփիլբերգի նոր ֆիլմի համար Վրոցլավում Բեռլինյան պատ է «կառուցվել»