ԱՄՆ-ում հնարավոր են համարում նավթի բարելի դիմաց մինչև 50 դոլար գնանկումը
Նավթի համաշխարհային գները կարող են իջնել բարելի դիմաց մինչև 50 դոլար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության ստորաբաժանման ղեկավար Ադամ Սեմինսկին համաժողովի ժամանակ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Սեմինսկին հիշեցրել է, որ մեծ թվով փորձագետների հոռետեսական սցենարը ենթադրում է հաջորդ տարվա կեսին նավթի գնանկում մինչև բարելի դիմաց 62 դոլար:
«Ժամանակ կար, երբ նավթն արժեր 150 դոլար, ժամանակ կար, երբ դրա արժեքն իջել է մինչև 25-30 դոլար: Երբ նավթն արժեր 150 դոլար, շատերը ենթադրում էին, որ գինը կբարձրանա մինչև 200 դոլար: Սակայն ես երբեք դրան չեմ հավատացել»,- բացատրել է նա իր դիրքորոշումը;
Նրա խոսքով, եթե նավթի գինն իջնի մինչև բարելի դիմաց 60 դոլար, ԱՄՆ իշխանությունները կդիտարկեն թերթաքարային նավթի արդյունահանման կրճատման հնարավորությունը:










