Viber-ն առաջարկում է հետևել հանրաճանաչ մարդկանց քննարկումներին
Viber մեսենջերը թողարկել է «Հանրային չաթեր» նոր գործառույթը, որի օգնությամբ օգտատերերը կարող են հանրաճանաչ մարդկանց խմբակային խոսակցություններին և հայտնի բրենդների քննարկումներին հետևել, գրում է lenta.ru-ն։
Նոր ծառայությամբ թարմացումը հրապարակվել է այսօր՝ նոյեմբերի 19-ին։ Նմանատիպ հանրային չաթերը հասանելի կլինեն բոլոր նրանց, ովքեր գրանցված են Viber-ում։
Հնարավոր է հետևել անսահմանափակ քանակությամբ չաթերի։ Չաթերը թույլ են տալիս ոչ միայն տեքստային հաղորդագրությւոններով փոխանակվել, այլ նաև լուսանկարներով, տեսահոլովակներով, սթիքերներով և երաժշտությամբ։
Յուրաքանչյուր օգտատեր կարող է հրավիրել իր ընկերներին, հետևել խոսակցություններին և կիսվել չաթերի պարունակությամբ։










