Քաղցր գազավորված ըմպելիքները կարող են հավասարեցվել ծխախոտային արտադրանքին
Ամերիկացի փորձագետները կոչ են անում քաղցր գազավորված ըմպելիքների տարաների վրա էլ միևնույն զգուշացումը մակնշել, ինչը ծխախոտի տուփերի վրա է: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Նյու Յորքի օրենսդիր մարմնի անդամ Քարիմ Կամարան օրինագիծ է ներկայացրել, որը նոր կարգ կհաստատի որոշ խմիչքների նախազգուշացնող պիտակների առնչությամբ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների համաձայն՝ մարդը պետք է նվազեցնի շաքարի սպառման տոկոսը ՝ օրական 50 գրամից հասցնելով 25-ի:
Կոկա կոլայի մետաղական մեկ տուփում 30 գրամ շաքար է պարունակում: Ինչ վերաբերում է մակնշմանը՝ այն կախված կլինի տարայի չափից:










