Apple-ը հրաժարվել է հավելվածների համար «անվճար» նշումից

09:59 • 20.11.14

Ամերիկյան Apple ընկերությունը հրաժարվել է իր առցանց խանութներում հավելվածների համար «անվճար» նշումներից՝ փոխարինելով դրանք «ստանալ» կոճակով, գրում է lenta.ru-ն՝ TechCrunch-ին հղումով։

 

Փոփոխությունը, հավանաբար, պայմանավորված է Եվրամիության կարգավորողների պահանջներով։

 

Խնդիրն այն է, որ բազմաթիվ օգտատերեր դժգոհել են, որ «անվճար» նշումով հավելվածը ներբեռնելուց հետո, պարզվում է, որ այն ամբողջությամբ անվճար չէ, ինչը հանգեցնում է լրացուցիչ ծախսերի։

 

2014-ի հունվարին ԱՄՆ-ում Apple ընկերությունը ստիպված է եղել վերադարձնել 32.5 միլիոն դոլար այն ծնողներին, որոնց երեխաներն անկառավարելիորեն փողեր են վատնել խաղերի ներսում գնումներ կատարելու համար։ 

Apple-ը հրաժարվել է հավելվածների համար «անվճար» նշումից