Հայաստանի և Եթովպիայի միջև մշակութային համագործակցության խթանման հուշագիր է ստորագրվել

13:21 • 20.11.14

 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եթովպիայի Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կասահուն Դենդեր Մելեսեին:


Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։


Ողջունելով հյուրին, նախարարը նշել է, որ մշակույթի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը միջպետական մակարդակով հարաբերություններ հաստատելու առաջին քայլն է և հույս հայտնել, որ մշակույթը փոխհամագործակցության ճանապարհ կբացի նաև այլ ոլորտներում:


Հանդիպման ընթացքում քննարկվել են այն ուղղությունները, որով պետք է ընթանա հայ-եթովպիական մշակութային հարաբերությունները: Նախարար Հասմիկ Պողոսյանը Եթովպիայի իր գործընկերոջը 2015 թվականին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու «Մշակութային քաղաքականություն: Քաղաքականություն մշակույթի համար» խորագրով համաժողովին, ինչպես նաև նախանշելու և քննարկելու համատեղ ծրագրերը:


Այնուհետև, ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է «Հայաստանի Հանրա-պետության կառավարության և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության կառա¬վարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:


Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ-ում Եթովպիայի Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կասահուն Դենդեր Մելեսեն:



Համաձայնագրի ստորագրումը իրավական հիմքեր կստեղծի մշակույթի բնագավառում համագործակցություն հաստատելու և երկու երկրների միջև փոխճանաչելիություն ապահովելու համար:

 


Նշված համաձայնագրով հնարավորություն կտրվի երկու կողմերի մշակութային կազմակերպություններին ուղիղ կապեր հաստատել, մշակել բազմաբովանդակ ծրագրեր, հանդես գալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններով: Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի թատրոնի, կինոյի, գրադարանների, թանգարանների, մշակութային արժեքների պահպանության, ժողովրդական արվեստի և մշակույթի այլ բնագավառներում համագործակցության հաստատման և զարգացման համար: Կողմերը կխրախուսեն նաև թատրոնի, գրադարանի և արխիվի միջև տեղեկատվության և մասնագետների փոխանակմանը:

Հայաստանի և Եթովպիայի միջև մշակութային համագործակցության խթանման հուշագիր է ստորագրվել