Աղի առատ օգտագործումը վնասում է երիկամները
Հայտնի է, որ աղի առատ օգտագործումը վնասակար է առողջությանը, հատկապես՝ սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մարդկանց պարագայում, իսկ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ աղն անմիջական ազդեցություն է ունենում նաև երիկամների վրա: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Micrifinance Monitor-ին:
Եթե մարդն օրական միջինը 4.7 գրամ աղ է օգտագործում, ապա դա բավարար է երկամի վնասվելու ռիսկային գործոնի մեծացման համար: Երբեմն վնասվածքներն այնքան լուրջ են լինում, որ դիալեզի անցկացման կարիք է զգացվում:
Մասնագետների կարծիքով՝ աղի օրական սպառման չափաբաժինը օրական մոտ 2 գրամ պետք է լինի:










