Bentley-ն ներկայացրել է մեծ կաբրիոլետի կոնցեպտը (լուսանկարներ)

12:16 • 20.11.14

Bentley Motors ընկերությունը Լոս Անջելեսի ավտոսրահում ցուցադրել է Grand Convertible մեծ կաբրիոլետի կոնցեպտը, գրում է vedomosti.ru-ն։

 

Ընկերությունում մեքենան անվանում են «ապրանքանիշի կողմից երբևէ արտադրված բաց տանիքով ամենանրբագեղ մեքենան»։

 

Grand Convertible-ն ունենալու է V8 շարժիչ՝ 6¾ լիտր ծավալով և երկու Mulsanne Speed տուրբոկոմպրեսորներով։

 

Չորստեղանոց Grand Convertible-ի ներքին հարդարանքն արված է բարձրորակ կաշվից՝ 14 երանգներով։

Այն կարող է 100կմ/ժ զարգացնել 4.9 վայրկյանում, ընդ որում՝ առավելագույն արագությունը 305 կմ/ժ է։

Bentley Grand Convertible concept

Bentley Grand Convertible

Bentley-ն ներկայացրել է մեծ կաբրիոլետի կոնցեպտը (լուսանկարներ)