ԱՄՆ-ում ստեղծվել են տեսանկարահանման հնարավորությամբ կոնտակտային լինզաներ

17:51 • 20.11.14

Ամերիկացի ինժեներները մշակել և ստեղծել են կոնտակտային լինզաներ, որոնք կարող են փոխանցել վիզուալ տեղեկություններն անմիջապես աչքերին, գրում է lenta.ru-ն։

 

Գիտական նախագիծը ֆինանսավորում է ԱՄՆ-ի օդուժը, որը հույս ունի դրանք հանձնել օդաչուներին։

 

Տեխնոլոգիայի մասին նշվում է Nano Letters ամսագրում, լինզաներին նաև անդրադարձել է New Scientist-ը։

 

Փրինսթոնից Մայքլ Մակալպայնը և իր գործընկերները մշակել են եռաչափ տպիչ, որը կարողանում է տպել կոնտակտային լինզաներ 5 շերտով, որոնցից մեկը լույս է արձակում աչքերին։

 

Լինզաները պատրաստվում են թափանցիկ պոլիմերից , որում ևս մի քանի մասեր կան՝ լուսադիոդներ, արծաթե նանոմասնիկներ և այլն։

 

Նախատեսվում է, որ լինզաներն աչքերին կփոխանցեն թռիչքի մասին տեղեկություններ։

ԱՄՆ-ում ստեղծվել են տեսանկարահանման հնարավորությամբ կոնտակտային լինզաներ