Դերասան Վլադիմիր Եպիսկոպոսյանը վիրահատության կենթարկվի
Էպիզոդիկ դերերի «թագավոր», Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վլադիմիր Եպիսկոպոսյանը տեղափոխվել է Մոսկվայի կլինիկաներից մեկը։ Դերասանը դիմել է բժիշկներին հոդերի հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է Life News-ը։
Հետազոտումից հետո պարզվել է, որ 64-ամյա դերասանի բուժումը վիրահատական միջամտություն է պահանջում։ Մոտ ժամանակում Եպիսկոպոսյանը վիրահատության կենթարկվի կոնքազդրային հոդի շրջանում։
Հանդիսատեսին դերասանը ծանոթ է բազմաթիվ կինոդերերով։ Առանձնահատուկ արտաքինի շնորհիվ նա կատարել է հիմնականում քրեական աշխարհի հետ կապված բացասական դերեր։










