34 երեխա ունեցող ամերիկուհին ցանկանում է մեծացնել ընտանիքը (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Արևմտյան Վիրջինիա նահանգի Ֆոլինգ Ուոթերս քաղաքում բնակվող Ջին Բրիգսը և նրա ամուսին Փոլն ամբողջ աշխարհից որդեգրել են 29 երեխա, բացի այդ՝ նրանք նաև իրենց սեփական երեխաներն ունեն։ Այսպիսով՝ նրանք ունեն 34 երեխա, գրում է Daily Mail-ը՝ հավելելով, որ նրանք, սակայն, չեն ցանկանում կանգ առնել և մտադիր են նոր անդամներով համալրել իրենց ընտանիքը։
Նրանք երեխաներին որդեգրել են վերջին 30 տարվա ընթացքում։ 58-ամյա տիկին Բրիգսն ասում է, որ երեխաներն իր օդն են, և նա իրենցով է «շնչում ու ապրում»։ Ընտանիքը տարեկան միայն 52.000 դոլար է ծախսում սննդամթերքի վրա։
Երեխաների մեծամասնությունը տարբեր հիվանդություններ ունեն։ Նրանք իրենց ընտանիք են ընդունել և խնամել քաղցկեղ, պոլիոմիելիտ, սկոլիոզ, ոտքի դեֆորմացիաներ, երիկամների հիվանդություններ ունեցող, ուղեղի հետամնացությամբ և աուտիզմով տառապող երեխաների։
Ընտանիքը պատրաստվում է մեծացնել իրենց 9 սենյականոց տունը։












