Դժբախտ ամուսնությունները բարձրացնում են սրտային հիվանդությունների ռիսկը
Դժբախտ ամուսնության մեջ գտնվող անձինք սրտանոթային հիվանդությունների ավելի բարձր ռիսկ ունեն, հատկապես՝ կանայք, գրում է lenta.ru-ն։
Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները՝ ընդհանրացնելով տարեցների շրջանում նրանց առողջության մասին համազգային ուսումնասիրության արդյունքները։
Այս մասին գրում են Journal of Health և Social Behavior ամսագրերը։
Հուեյ Լիուն՝ Միչիգան նահանգի համալսարանից, ուսումնասիրել է ԱՄՆ-ի ծերացման ազգային ինստիտուտի նախագծի վերջին 5 տարիների տվյալները, որին մասնակցել է 57-85 տարեկան 1200 կին և տղամարդ։
Հարցվածներին խնդրել են պատասխանել իրենց ամուսնության որակի մասին հարցերին և ստուգել են նրանց սրտանոթային համակարգի առողջական վիճակը։
Լյուն եկել է այն եզրահանգման, որ դժբախտ ամուսնության մեջ գտնվող անձանց մոտ այդ փաստն ավելի է բարձրացնում սրտանոթային համակարգի հիվանդությունների հավանականությունը։
Պարզվել է, որ կանանց առողջությունն ավելի է տուժում, քան տղամարդկանցը, քանի որ նրանք իրենց հույզերը պահում են ներսում և դեպրեսիայի ավելի են հակված, ինչն էլ հանգեցնում է տարբեր հի վանդությունների առաջացմանը։










