Ռուսական շուկայում iCub ռոբոտներ են հայտնվել (տեսանյութ)
Ռուսական ռոբոտատեխնոլոգիաների շուկայում iCub անվամբ ռոբոտի նոր մոդել է հայտնվել: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը՝ հղում կատարելով РБК-ին:
Ռուսաստանում ռոբոտների պահանջարկը մեծ կլինի հատկապես գիտահետազոտական ինտիտուտներում, համալսարաններում և նման այլ վայրերում: iCub-ն իրենից մեկ մետրից քիչ բարձր, 25 կգ քաշով մարդանման ռոբոտ է ներկայացնում:
Այն օժտված է ազատության 76 աստիճանով, կազմված է ավելի քան 50 հազար մեխանիկական մասերից և էլեկտրական բաղադրիչներից:
Այն կարող է հավասարակշռություն պահել, քայլել, ճանաչել տեսողական պատկերներ, կառավարել օբյեկտները, ինչպես նաև՝ ընկալել մարդկային խոսքն ու շարժումները:
Բացի այդ՝ ռոբոտը պատված է արհեստական կաշվով, որին տարբեր սենսորներ են միացված: Նրա արհեստական բանականությունը անսահմանափակ ուսուցման է ընդունակ:










