Լոս Անջելեսում Lexus-ը ներկայացրել է երկար սպասված կաբրիոլետը (լուսանկարներ)

21:25 • 20.11.14

Լոս Անջելեսի ավտոսրահում ճապոնացիները ներկայացրել են 2+2 վայրէջքային բանաձևով կոնցեպտուալ ռոդսթեր Lexus LF-C2-ը, որը ներկայանում է ընկերության նոր գործարանային ոճով` ստորին հատվածում ընդլայնվող ռադիատորի վանդակաճաղերով:


Ինչպես գրում է Корреспондент-ը` դիմացի բամպերի (թափարգել) և հետին անիվների առաջ տեղակայված օդափոխման անցքերը նախատեսված են բարձր արագության ժամանակ արգելակման սկավառակները հովացնելու համար: Մեքենան համալրվել է նաև 20 դյույմանոց թեթևաձույլ անվահեծերով:



Ենթադրվում է, որ կաբրիոլետի թողարկման պահին այն կզինվի 3.5 լիտր ծավալով բենզինային V6 շարժիչով կամ հիբրիդային ուժային համակարգով` 2.5 լիտր ծավալով բենզինային շարժիչով:

В Лос-Анджелесе представлен долгожданный кабриолет от Lexus

 

Լոս Անջելեսում Lexus-ը ներկայացրել է երկար սպասված կաբրիոլետը (լուսանկարներ)