Մայրական սերը նպաստում է երեխայի ուղեղի արագընթաց զարգացմանը

20:37 • 20.11.14

Նյու Յորքի համալսարանի գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մայրական քնքշանքը ազդում է երեխայի զարգացման վրա: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով zeenews.india.com-ին:


Մայրական քնքշանքը, սերն ու խնամքը նաև օգնում են երեխաներին հաղթահարել ցավը և նպաստում են երեխայի ուղեղի արագընթաց զարգացմանը՝ ազդելով զգացմունքների հետ կապված գեների ակտիվության վրա:


Գիտնականները նախատեսում են շարունակել իրենց ուսումնասիրությունները, որպեսզի պարզեն, ինչպիսին են այդ գենետիկ փոփոխությունների հետևանքները երեխաների զարգացման պարագայում:

 

Մայրական սերը նպաստում է երեխայի ուղեղի արագընթաց զարգացմանը