Ադմիրալ Նելսոնի՝ լեդի Համիլթոնին ուղղված նամակը վաճառվել է 24.000 ֆունտով (լուսանկար)
Ադմիրալ Հորացիո Նելսոնի նամակն իր սիրելի լեդի Էմմա Համիլթոնին աճուրդում վաճառվել է մոտ 24.000 ֆունտ ստեռլինգով, գրում է Газета-ն։ Christie’s աճուրդի տունը ենթադրում էր, որ նմուշի արժեքը կկազմի 10-15.000 ֆունտ։
Նշվում է, որ նամակը գրվել է 1801թ. փետրվարի 12-ին, այսինքն՝ նրանց անօրինական դստեր ծնվելուց ընդամենը կես ամիս անց։ Նամակը բաղկացած է 200 բառից։ Մասնավորապես, Նելսոնը կիսվում է իրենց գաղտնի սիրավեպի վերաբերյալ իր ապրումներով և անհանգստանում, որ իրենց նամակագրությունը կարող են գողանալ։
Նամակը գնել է մասնավոր հավաքորդ, ով ցանկացել է գաղտնի մնալ։











