Արվեստագետը ստեղծում է քանդակներ, որոնք թվում է՝ եռաչափ տպիչով են արված (լուսանկարներ)
Նուալա Օ'Դոնովան անունով արվեստագետը ստեղծում է այնպիսի քանդակներ, որոնք կարծես եռաչափ տպիչով պատրաստված լինեն, սակայն դրանք ամբողջապես նրա ձեռքի աշխատանքներն են, որոնց համար օրինակ են ծառայում բնության մեջ հանդիպող ձևերն ու ալիքները, գրում է Viral Nova-ն։
Նուալան ապրում և աշխատում է Իռլանդիայի Քորկ քաղաքում։ Նա ասում է, որ յուրաքանչյուր աշխատանք ստեղծելու համար իրենից առնվազն մի քանի շաբաթ է պահանջվում։ Բոլոր քանդակները ճենապակուց են պատրաստված։























