Ռեժիսոր Փոլ Գրինգրասը կէկրանավորի Ջորջ Օրուելի «1984» ստեղծագործությունը

16:07 • 20.11.14

Բրիտանացի հայտնի ռեժիսոր Փոլ Գրինգրասը, ով հայտնի է «Բորնի գերազանցությունը», «Կապիտան Ֆիլիփս» և «Արյունոտ կիրակի» ֆիլմերով, ֆիլմ կնկարահանի Ջորջ Օրուելի «1984» ստեղծագործության հիման վրա, գրում է ТАСС-ը՝ հղում անելով ամերիկյան The Hollywood Reporter պարբերականին:

 

Նախագիծը սկսել է Sony Pictures ընկերությունը, ֆիլմի պրոդյուսերը կլինի «Օսկար»-ի մրցանակակիր Սքոթ Ռուդինը, որի հետ այժմ Գրինգրասն աշխատում է «Մեմֆիս» ֆիլմի վրա. այն Մարտին Լյութեր Քինգի կյանքի վերջին օրերի մասին է:

 

«1984» ֆիլմի վարձույթում հայտնվելու ամսաթիվը չի նշվում:

 

Այժմ գոյություն ունի Օրուելի հակաուտոպիայի երկու էկրանավորում՝ առաջինը 1956 թվականին նկարահանել է Մայքլ Անդերսոնը, երկրորդը՝ 1984 թվականին՝ Մայքլ Ռեդֆորդը:

Ռեժիսոր Փոլ Գրինգրասը կէկրանավորի Ջորջ Օրուելի «1984» ստեղծագործությունը