Microsoft-ի կամպուսը պահպանության տակ են առել ռոբոտները (լուսանկարներ, տեսանյութ)

09:43 • 20.11.14

Ամերիկյան Microsoft ընկերությունը սկսել է փորձարկել PatrolBot Mark 2 ռոբոտին, որն աշխատում է որպես պահակ և հետևում է ընկերությանը պատկանող որոշակի տարածքի անվտանգությանը, գրում է 3dnews.ru-ն։

 

Ռոբոտն անկոչ հյուրերին «քշում է»՝ նրանց վրա ջուր ցայելով։ Ռոբոտներից ամեն մեկը կշռում է 136 կգ և ունի 1.5 մետր։

 

Ռոբոտները մեկ լիցքավորումից կարող են ինքնուրույն աշխատել 24 ժամ, իսկ ամբողջական լիցքավորումը տևում է 15-20 րոպե։ 


Այն ունի 4 HD տեսախցիկ և միկրոֆոն։ Մարդկանց հետ կապը պահպանում է WiFi-ի միջոցով։

 

Իրավախախտների հետ ռոբոտը չի կարող կռվի մեջ մտնել, սակայն կարող է ջուր ցայել նրանց վրա կամ էլ տագնապի ազդանշան արձակել։

 

Ռոբոտը կարողանում է բետոնի վրա արագ շարժվել և ճարպկորեն հաղթահարել բազմատեսակ խոչընդոտներ։

 

Այս ռոբոտները հայտնի են նաև K5 անունով, որոնց արտադրությամբ 2013-ից սկսած զբաղվում է Knightscope ընկերությունը։

 

Առայժմ թողարկվել է 7 ռոբոտ, իսկ մինչև այս տարվա վերջ նախատեսվում է թողարկել ևս 4-ը։ Ռոբոտները կարողանում են նկատել մարդկանց անսովոր և կասկածելի վարքագիծը։

 

Երբ ռոբոտները բախվում են վտանգի, նրանք անմիջապես ազդանշան են ուղարկում անվտանգության կենտրոն և սկսում են նկարահանել տեղի ունեցող իրադարձությունները։

Mashable

Mashable

Knightscope K5 robot

Microsoft tests robot security guards at Silicon Valley campus

 

Microsoft-ի կամպուսը պահպանության տակ են առել ռոբոտները (լուսանկարներ, տեսանյութ)