Արամեի նոր, պարային երգը պատրաստ կլինի մինչև Ամանոր. Life.panorama.am
Երգիչ Արամեն օրեր առաջ է վերադարձել Ռուսաստանի դաշնությունից, որտեղ 10 քաղաքներում ունեցել է մենահամերգներ:
Life.panorama.am-ը կապ հաստատեց երգչի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանի հետ՝ իմանալու, թե ի՞նչ նորություններ է պատրաստում Արամեն երկրպագուների համար. «Այժմ աշխատում է նոր երգերի վրա, նոր համերգային շրջագայություններ ունի: Այս պահին ավելի շատ համերգային գործունեությամբ ենք զբաղված: Նաև ասեմ, որ նոր երգ ենք պատրաստում, որը հանդիսատեսին կհանձնվի մինչև Ամանոր: Եթե հասցնենք, այդ երգի հիման վրա տեսահոլովակ կնկարահանենք»:
Նոր երգը ուրախ, պարային ռիթմերի մեջ է լինելու: Երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է: Խոսքերը դեռևս գրվում են, հեղինակին և այլ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ:










