BMW-ի էլեկտրամեքենան ճանաչվել է տարվա՝ էկոլոգիապես ամենամաքուր մեքենա (լուսանկարներ)
Գերմանական BMW ավտոընկերության BMW i3 էլեկտրամեքենան ճանաչվել է տարվա՝ էկոլոգիապես ամենամաքուր մեքենա, գրում է TASS գործակալությունը։
Մեքենան արժե 42.200 դոլար և ունի 184 ձիաուժ հզորություն։
Green Car Journal ազդեցիկ ամսագրի մրցույթի արդյունքներն ամփոփվել են նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսի միջազգային ավտոսրահում։
BMW i3-ն առաջ է անցել Honda Fit, Volkswagen Golf, Chevrolet Impala Bi-fuel և Audi A3 TDI էլեկտրամեքենաներից։


















