Երգչուհի Շերը հետաձգել է համերգները հիվանդության պատճառով

13:29 • 21.11.14

Հանրահայտ երգչուհի Շերը չեղյալ է համարել Dressed to Kill համերգային շրջագայության վերջին մասը, քանի որ շարունակում է ապաքինվել ինֆեկցիոն հիվանդությունից հետո, գրում է Лента-ն։

 

Շրջագայությունը սկսվել է մարտին, իսկ հուլիսին երգչուհին նախատեսված դադար էր վերցրել։ Շերը հիվանդացել էր սեպտեմբերի շրջագայության վերսկսումից առաջ։ Նշվում է, որ Շերի մոտ հայտնաբերված ինֆեկցիան կապված է երիկամների հետ։ Բժիշկը խորհուրդ է տվել նրան ավելի երկար ընդմիջում վերցնել, քան նախատեսում էր։

 

«Ես ամբողջությամբ հյուծված եմ։ Ինձ հետ երբեք նման բան չի եղել։ Ես չեմ կարող փոխանցել բոլորին, ովքեր տոմս են գնել, թե որքան եմ ափսոսում համերգների հետաձգման համար։ Ես այնքան եմ հպարտանում այդ շոուով, դա լավագույնն է, ինչ ես երբևէ արել եմ։ Անկեղծորեն հույս ունեմ, որ հաջորդ տարի մեզ կհաջողվի ավարտել այն, ինչ սկսել ենք»,- ասել է Շերը։

 

68-ամյա երգչուհին հասցրել է 49 ելույթ ունենալ։ Հետաձգվել է մոտ 29 համերգ Նյու Յորքում, Բոստոնում, Չիկագոյում և Տորոնտոյում։
 

Երգչուհի Շերը հետաձգել է համերգները հիվանդության պատճառով