Chevrolet ընկերությունը «լազերային» շարժիչով վիրտուալ սուպերքար է հնարել (լուսանկարներ)

08:15 • 21.11.14

Chevrolet ընկերությունը վիրտուալ սուպերքար է ստեղծել Gran Turismo 6 մրցարշավային խաղի համար: Chaparral 2X Vision Gran Turismo նախատիպը, որը աշխատում է լազերի հիման վրա գործի գցվող ուժային համակարգով, ներբեռնման համար հասանելի կլինի խաղի հերթական թարմացման հետ միասին:


Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն`սուպերքարն ստեղծվել է Chevrolet ընկերության և Chaparral Cars ավտոսպորտային թիմի համագործակցության պատվին:


Նախատիպի լազերային համակարգը հզոր ազդակներ է արձակում, որից հետո հարվածային ալիքներ են ստեղծվում` ապահովելով արագացումը: Համակարգը սնվում է լիթիում-իոնային մարտկոցներով և օդաճնշման գեներատորով:


Ագրեգատի ընդհանուր հզորությունը կազմում է 900 ձիաուժ: 96 կմ ժամը մոդելը զարգացնում է 1.5 վայրկյանում, առավելագույն արագությունն է 386 կմ/ժամ:


 

Chevrolet ընկերությունը «լազերային» շարժիչով վիրտուալ սուպերքար է հնարել (լուսանկարներ)