Եվրոպայում 15 մարդ է ձերբակալվել համակարգչային լրտեսություն իրականացնելու կասկածանքով

21:26 • 21.11.14

Եվրոպայում լայնամասշտաբ հատուկ գործողությունների ընթացքում 7 երկրից 15 մարդ է ձերբակալվել համակարգչային լրտեսություն իրականացնելու կասկածանքով:


Ինչպես հաղորդում է ТАСС-ը` BBC-ին հղումով, էստոնացի, ֆրանսիացի, ռումինացի, լատվիացի, իտալացի, նորվեգացի ու բրիտանացի հաքերներին կասկածում են սովորական օգտատերերի կոտրված համակարգիչներից տվյալների գողությանը ներգրավվածության մեջ, ինչպես նաև՝ նրանց վեբ-տեսախցիկներին հատուկ ծրագրի միջոցով հասանելիություն ձեռք բերելու մեջ:


«Հաքերների զոհ են դառնում համացանցի այն օգտատերերը, որոնք սեղմում են բացվող պատուհանների վրա, որից հետո վիրուսը վնասում է իրենց համակարգիչն, ու չարագործները լիակատար հասանելիություն են ստանում նրանց համակարգին», - հայտնել են Բրիտանիայի` հանցավորությունների դեմ պայքարի Ազգային գործակալության (NCA) ներկայացուցիչները:

 

Եվրոպայում 15 մարդ է ձերբակալվել համակարգչային լրտեսություն իրականացնելու կասկածանքով