Full HD տեսախցիկով անօդաչուն հանվում է վաճառքի
Ֆրանսիական Parrot ընկերությունը հայտարարել է մոտ ապագայում Bepop անօդաչուների վաճառքի մեկնարկի մասին, գրում է hitech.vesti.ru-ն։
Նորույթը ներկայացվել էր մայիսին։
Bebop-ը բարձրորակ տեսախցիկով օժտված անօդաչու է, որը կառավարվում է բջջայինի հատուկ հավելվածով կամ պլանշետով։
Այն հնարավոր կլինի ձեռք բերել այս տարվա դեկտեմբեր ամսից սկսած և արժենալու է 499 դոլար՝ Best Buy, Apple կամ այլ առցանց խանութներում։
Սարքն ունի 14 մեգապիքսել տեսախցիկ, որի ոսպնյակի «ձկան աչք» տեսակը թույլ է տալիս շրջակայքը նկարահանել 180 աստիճան անկյան տակ։ Այն թույլ կտա նաև նկարահանումներ կատարել 1080 պիքսել որակով։
Bepop-ն ունի 4 MIMO Wi-Fi անտենաներ, GPS և նոր ավտոմատ անվտանգության համակարգ։
Սարքի միակ թերությունը դրա մարտկոցն է, որն ամբողջական լիցքավորվելուց հետո կարող է օդում լինել միայն 12 րոպե։










