Համացանցում է հայտնվել Huawei-ի «խելացի» ակնոցի լուսանկարը

16:55 • 21.11.14

Ներկայում համաշխարհային շուկայում «խելացի» ակնոցներ արտադրում և առաջարկում է միայն աշխարհահռչակ Google ընկերությունը՝ Google Glass, գրում է ferra.ru-ն։

 

Համացանցում, սակայն, հայտնվել է սարքի հավանական մրցակցի՝ Huawei ընկերության Honor Smart Glasses անվանումով «խելացի» ակնոցի լուսանկարը։

 

Ենթադրվում է, որ այն կառուցված է DK-40 ակնոցի հիման վրա, որը մշակել է Lumus ընկերությունը։

 

Այն օգտագործում է Optical Engine Module տեխնոլոգիան, որը թույլ է տալիս միակողմանի պատկերի ցուցադրություն, այսինքն՝ թափանցիկ ապակիներով ակնոց կրողը կարող է տեսնել տեղեկությունը, իսկ դիմացինը՝ ոչ։

 

Huawei-ի ակնոցները կստանան 5 մեգապիքսելանոց տեսախցիկ և Android 4.4 KitKat օպերացիոն համակարգ։ 

 

Սարքի մասին պաշտոնապես կհայտարարվի նոյեմբերի 24-ին։ Ակնոցի հնարավոր գնի մասին չի նշվում։

Համացանցում է հայտնվել Huawei-ի «խելացի» ակնոցի լուսանկարը