Բրիտանիայում մարդու գլխուղեղում 1սմ-անոց կենդանի երիզորդ են հայտնաբերել (լուսանկարներ)

18:39 • 21.11.14

Քեմբրիջում գտնվող Addenbrooke հիվանդանոցում տղամարդու գլխուղեղում բժիշկները կենդանի մեկ սանտիմետրանոց երիզորդ են հայտնաբերել, որը մի քանի ամիս շարունակ շարժվել է՝ աջուձախ անելով, գրում է Daily Mail-ը։

 

Սա բրիտանական բժշկության մեջ առաջին անգամն է, քանի որ որդի այդ տեսակը Բրիտանիայում չկա։

 

Նշվում է, որ սկսած 1953-ից՝ համաշխարհային մակարդակով նման դեպքեր հանդիպել են ընդամենը 300 անգամ։
Նշվում է, որ որդը տղամարդու օրգանիզմ է ներթափանցել ճամփորդելու ժամանակ։

 

Երիզորդը, գլխուղեղում գտնվելով, բորբոքում է առաջացնում՝ ուղեկցվելով ցնցումներով, հիշողության կորստով և տարբեր աստիճանի գլխացավերով։

 

Երիզորդի ավելի ագրեսիվ տեսակի դեպքում այն կարող է ձվադրել գլխուղեղում։ Երիզորդի բժշկական անվանումը spirometra erinaceieuropaei է։

 

Ռենտգեն անելուց հետո բժիշկները հակաբիոտիկներ են նշանակել պարազիտին սպանելու համար, սակայն պարզվել է, որ այն դիմացկուն է դեղանյութերի նկատմամբ։ Այդ ժամանակ որոշվել է այն հեռացնել վիրահատական ճանապարհով։

 

Բժիշկները հույս ունեն, որ իրենց կողմից գրանցված բժշկական տեղեկությունները և նշումները կարող են օգտակար լինել հետագայում նման դեպքերի բախվող բժիշկներին։  

This series of brain scans shows a tiny parasitic worm burrowing its way through a man's brain

The case is the first of its kind in the UK. The images show the one centimetre long worm travelling 5cm from the right side of the brain to the left

Known as Spirometra erinaceieuropaei, the worm which originates in the Far East, is extremely rare, with just 300 cases recorded worldwide since 1953

Surgeons at Addenbrooke's Hospital in Cambridge successfully removed the worm 

They identified it as the less aggressive of the species of worm. Had it been the more aggressive type it could have laid eggs, which feed of the brain

 

Բրիտանիայում մարդու գլխուղեղում 1սմ-անոց կենդանի երիզորդ են հայտնաբերել (լուսանկարներ)