Սոկոտրա. Երկրի ամենաէկզոտիկ վայրը` «այլմոլորակային» բուսականությամբ ու հնագույն ավանդույթներով (լուսանկարներ)
Նոր վավերագրական ֆիլմը բացահայտում է մոլորակի ամենաէկզոտիկ զբոսաշրջային ուղղություններից մեկը, որի գոյության մասին քչերին է հայտնի:
Daily Mail-ը ներկայացրել է «թաքնված երկիրը»` 4 կղզուց կազմված Սոկոտրա կղզեխումբը, որը հաճախ անվանվում են «Հնդկական օվկիանոսի Գալապգոսյան կղզիներ»: Մոլորակի ամենատարօրինակ ու «այլմոլորակային» բնապատկերներով ու բուսականությամբ աչքի ընկնող այս վայրը ներկայացվում է արտասովոր տեսարաններով և մարդկանցով, որոնց հնագույն հավատքներն ու կենսակերպը վտանգի տակ են գտնվում` բախվելով ժամանակակից տեխնոլոգիաներին ու իրականությանը:
«Կորուսյալ աշխարհը», որի տարածքը պատկանում է Եմենին, հայտնի է ֆլորայի և ֆաունայի 800 հավագյուտ տեսակով, որոնցից 1/3-ը էնդեմիկ են և չեն հանդիպում որևէ այլ վայրում:
Գտնվելով Սոմալիից 250 և Եմենից 338 կմ հեռավորության վրա` Սոկոտրա կղզեխումբը գրավում է արկածախնդիր ճանապարհորդներին՝ իր կրաքարե քարանձավներով, զառիթափ լեռներով, ավազե լողափերով և անսովոր վայրի բնաշխարհով:
Կղզին 40 000 բնակիչ ունի, որոնք ապրում են արտաքին աշխարհից կտրված ու մեկուսի կյանքով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս հանդիսացող վայրը բավարար ուշադրության չի արժանանում, ինչը երևում է զբոսաշրջային ենթակառուցվածքների բացակայությամբ:





















