Բջջայինով գրելը վնասակար է ողնաշարին
Մարդու գլուխը կշռում է մոտ 5,5 կիլոգրամ: Բայց երբ վիզն առաջ ու հետ է շարժվում, ողնաշարի վրա գլխի ծանրությունը սկսում է աճել: 15 աստիճան անկյան տակ այդ քաշը դառնում է մոտ 12 կիլոգրամ, 30 աստիճան անկյան տակ՝ մոտ 18 կիլոգրամ, 45 աստիճանի դեպքում՝ 22, 60 աստիճանի դեպքում՝ մոտ 27 կիլոգրամ, գրում է Washington Post-ը:
Դա է սմարթֆոնին նայելու ժամանակ վզի վրա գործադրվող ծանրության չափը, նշվում է Բժշկության ազգային գրադարանում Կենեթ Հանսրայի հրապարակած հետազոտության մեջ:
Ժամանակի ընթացքում, ըստ հետազոտողների, այդ սխալ կեցվածքը, որը երբեմն կոչվում է «գրող վիզ», կարող է բերել ողնաշարի լուրջ խնդիրների:
«Դա համաճարակ է կամ առնվազն շատ տարածված է: Պարզապես նայեք ձեր շուրջը՝ բոլորի գլուխները կախ են»,- ասում է Նյու Յորքի ողնաշարի վիրաբուժության և վերականգնողական բժշկության ողնաշարի վիրաբուժության հարցերով ղեկավար Հանսրայը:
27 կիլոգրամի կարևորությունը հասկանալու համար, կարելի է պատկերացնել օրական մի քանի ժամ վզի վրա 8 տարեկան երեխա պահելը: Սմարթֆոն օգտագործողներն օրական միջինը երկուսից չորս ժամ գլխի նման դիրքով են՝ նամակներ կարդալով, հաղորդագրություններ ուղարկելով կամ սոցիալական ցանցերը ստուգելով:










