Փոքր շունը վտարում է «Զգուշացե՛ք շնից» վահանակն արհամարհած և ցանկապատից ներս մտած գողին (տեսանյութ)

09:15 • 21.11.14

Հարավային Աֆրիկայում անհայտ տղամարդը մտնում է տան բակերից մեկը՝ գողություն անելու նպատակով, սակայն նրան տարածքից վտարում է բակը հսկող շունը, գրում է mirror.co.uk-ը։

 

Տեսանյութը տան անվտանգության տեսախցիկների նկարահանումից է։ Նշվում է, որ հավանաբար այս նույն տղամարդը ձերբակալվել է 4 օր անց՝ մեկ այլ բնակարանից գողություն անելու ժամանակ։

 

Գողը բակ է մտնում՝ արհամարհելով ցանկապատին փակցված «Զգուշացե՛ք շնից» ցուցանակը։

 

Թվում է, թե տնից պետք է մի մեծ գերմանական հովվաշուն դուրս ցատկի, սակայն թփերի ետևից դուրս է գալիս տերիեր տեսակի մի փոքրիկ շուն։

 

Հետաքրքրական է, որ գողն իսկապես սարսափում է և փախչում՝ ցանկապատի վրա բարձրանալով։

 

Նշվում է, որ տղամարդը ոստիկանությանը հետագայում հայտնել է, որ ունի սինոֆոբիա՝ վախ ամեն տեսակի շներից։

 

Փոքր շունը վտարում է «Զգուշացե՛ք շնից» վահանակն արհամարհած և ցանկապատից ներս մտած գողին (տեսանյութ)