Ջենիֆեր Էնիսթոնը հայտարարել է «Ընկերները» սերիալի «ոսկե» դրվագի հնարավոր թողարկման մասին

12:48 • 22.11.14

Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը չի բացառել «Ընկերները» հանրահայտ սերիալի նոր՝ հատուկ դրվագի թողարկումը, գրում է lenta.ru-ն։

 

Այդ մասին նա հայտարարել է «Գրեմ Նորթոնի շոու» հաղորդաշարի ժամանակ՝ BBC-ի եթերում, գրում է Independent-ը։

 

Դերասանուհին նշել է, որ դա պետք է լինի «Ընկերների» «ոսկե» դրվագը, որտեղ սերիալի դերասանական կազմը հանդիսատեսին կներկայանա մեծ տարիքում։ Նա նշել է, որ այդ ժամանակ ստիպված չեն լինի իրենց համեմատել 90-ականների ծաղկման շրջանում երիտասարդ կերպարների հետ։

 

Այս տարի ամռանը սերիալի դերասանական կազմի մի մասը միացել էր «Ջիմի Քիմելի» հեռուստաշոուին և խաղացել է կատակերգական դրվագում։

 

«Ընկերները» սերիալը NBC հեռուստաալիքի եթերում հեռարձակվել է 1994-2004-ին և աշխարհահռչակ ճանաչում ձեռք բերել։

Ջենիֆեր Էնիսթոնը հայտարարել է «Ընկերները» սերիալի «ոսկե» դրվագի հնարավոր թողարկման մասին